Գրադարան

Խորանիստ երակների թրոմբոզ

Խորանիստ երակների թրոմբոզ

Time Read 1 րոպե

Խորանիստ երակների թրոմբոզը (ԽԵԹ) առաջանում է, երբ մեկ կամ մի քանի խորանիստ երակներում, սովորաբար՝ ոտքերում, ձևավորվում է արյան մակարդուկ (թրոմբ):

Խորանիստ երակների թրոմբոզը կարող է առաջացնել ոտքի ցավ կամ այտուց: Երբեմն նկատելի ախտանիշներ չկան:

Ձեզ մոտ կարող է զարգանալ այս վիճակը, եթե ունեք որոշակի հիվանդություններ կամ առողջական խնդիրներ, որոնք ազդում են ձեր արյան մակարդման բարդ գործընթացների վրա: Ոտքերում արյան մակարդուկ (թրոմբ) նաև կարող է առաջանալ երկար ժամանակ անշարժ մնալիս։ Օրինակ, դուք կարող եք շատ չշարժվել երկար ճանապարհորդելիս կամ երբ անկողնային ռեժիմում եք վիրահատության, հիվանդության կամ դժբախտ պատահարի պատճառով:

Խորանիստ երակների թրոմբոզը կարող է լուրջ վիճակ դառնալ, քանի որ երակներում ձևավորված արյան մակարդուկները կամ դրանց մի մասը կարող են պոկվել: Այնուհետև մակարդուկները կարող են տեղափոխվել արյան հունով և հասնել թոքեր՝ արգելափակելով արյան հոսքը (թոքային էմբոլիա): Թոքային էմբոլիան ծանր, կյանքին սպառնացող և հաճախ մահվան հանգեցնող վիճակ է։ Երբ ԽԵԹ-ն և թոքային էմբոլիան առաջանում են միասին, նման վիճակը կոչվում է երակային թրոմբոէմբոլիզմ (ԵԹԷ):

Հոդվածը տեղադրվել է՝ 02-06-2019 վերանայվել է՝ 06-01-2024

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով