Գրադարան

Ուշացած սերմնաժայթքում

Ուշացած սերմնաժայթքում

Time Read 1 րոպե

Ուշացած սերմնաժայթքումը, որը երբեմն կոչվում է խանգարված սերմնաժայթքում, մի վիճակ է, երբ տղամարդկանց սեռական խթանման երկար ժամանակահատված է պահանջվում՝ սեռական գագաթնակետին հասնելու և առնանդամից սերմնահեղուկի արտազատման համար (սերմնաժայթքում):

Ուշացած սերմնաժայթքում ունեցող որոշ տղամարդիկ ընդհանրապես չեն կարողանում սերմնաժայթքել:

Ուշացած սերմնաժայթքումը կարող է լինել ժամանակավոր կամ ամբողջ կյանքի խնդիր: Ուշացած սերմնաժայթքման հնարավոր պատճառները ներառում են որոշակի քրոնիկ առողջական վիճակներ, վիրահատություններ և դեղամիջոցներ: Ուշացած սերմնաժայթքման բուժումը կախված է պատճառից:

Տղամարդկանց համար նորմալ է, որ ժամանակ առ ժամանակ ուշանում է սերմնաժայթքումը: Ուշացած սերմնաժայթքումը խնդիր է միայն այն դեպքում, եթե այն շարունակական է կամ սթրեսի է ենթարկում ձեզ կամ ձեր զուգընկերոջը:

Հոդվածը տեղադրվել է՝ 13-04-2018 վերանայվել է՝ 03-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով