Skip to main content

Դելիրումը մտավոր ունակությունների լուրջ խանգարում է, որը հանգեցնում է խառնաշփոթ կամ անկազմակերպ մտածողության և շրջապատի մասին կողմնորոշման կամ իրազեկության կորստի:

Այն հայտնի է նա որպես սուր օրգանական համախտանիշ: Խանգարումը սովորաբար առաջանում է արագ՝ ժամերի կամ մի քանի օրվա ընթացքում առաջացնելով գիտակցության մթագնում, որը նույնը չէ, ինչ գիտակցության կորուստը կամ բացակայությունը: Դելիրումով մարդը չի կողմնորոշվում տեղի, ժամանակի կամ իրադրության մեջ։

Դելիրումը հաճախ կարող է պետճառվել մեկ կամ մի քանի գործոններով: Գործոնները կարող են ներառել ծանր կամ երկարատև հիվանդություն կամ օրգանիզմում անհավասարակշռություն, օրինակ՝ նատրիումի ցածր մակարդակ: Խանգարումը կարող է առաջանալ նաև որոշ դեղամիջոցների, վարակի, վիրահատության կամ ալկոհոլի կամ ապօրինի թմրամիջոցների օգտագործման կամ դրանցից զրկանքի (հանման) հետևանքով:

Դելիրիումի ախտանիշները երբեմն շփոթում են դեմենցիայի ախտանիշների հետ: Բժիշկները կամ հոգեբույժները կարող են խանգարումն ախտորոշելու համար հիմնվել ընտանիքի անդամի կամ խնամողի տրամադրած տվյալների վրա:

Հոդվածը հրապարակվել է՝ 01-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024