Skip to main content

Ախտանիշներ - Շաքարային դիաբետ

Դիաբետի ախտանիշները հիվանդության տարբեր տեսակների կամ տարբեր մարդկանց միջև կարող են լինել խիստ փոփոխական։

1-ին տիպի դիաբետի ախտանիշները

1-ին տիպի դիաբետի ախտանիշները կարող են զարգանալ հանկարծակի։ Դրանցից են՝

  • մշտական ծարավ և քաղց
  • հաճախակի միզարձակում, ներառյալ՝ գիշերային անմիզապահություն
  • հոգնածություն
  • չնախատեսված քաշի կորուստ
  • մշուշոտ տեսողություն
  • մաշկի վնասվածքների կամ վերքերի ուշ լավացում
  • քոր առաջացնող մաշկային վարակներ
  • տրամադրության անկայունություն
  • գլխացավ
  • գլխապտույտ
  • ցավեր ոտքերում
  • դեռահաս աղջիկների մոտ՝ հեշտոցային քոր կամ արտադրուկ
  • սրտխառնոց և փսխում։

2-րդ տիպի դիաբետի ախտանիշներ

2-րդ տիպի դիաբետով բազմաթիվ մարդիկ կարող են որևէ գանգատ չներկայացնել։ Հիվանդության ախտանիշները սովորաբար զարգանում են դանդաղ և աստիճանաբար։ Ոչ հազվադեպ այդ նշանները շփոթում են տարիքային փոփոխությունների հետ։ Դրանից են՝

  • մշուշոտ տեսողություն
  • հոգնածություն
  • ավելի հաճախակի միզարձակում
  • մշտական ծարավ և քաղց
  • ոտքերում կամ ոտնաթաթերում թմրածություն և ծածկոցներ
  • հաճախակի կրկնվող վարակներ
  • քոր առաջացնող մաշկային վարակներ
  • մաշկի վնասվածքների և վերքերի ուշ լավացում
  • քաշի աստիճանական կորուստ
  • տրամադրության անկայունություն
  • գլխացավ
  • գլխապտույտ
  • ցավեր ոտքերում։

Ե՞րբ դիմել բժշկին

Այցելեք ձեր բժշկին, եթե ի հայտ են եկել վերոնշյալ ախտանիշներից մեկը կամ մի քանիսը։ Շատ կարևոր է, որ դիաբետն ախտորոշվի և բուժումը կազմակերպվի հնարավորինս վաղ, քանի դեռ չեն հասցրել զարգանալ դիաբետի ծանր և անդառնալի բարդությունները։

Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2019
Վերջին վերանայում՝ 05-04-2024