Skip to main content

Նկարագիր - Բարուրացան

Բարուրային ցանը գրգռված մաշկի տարածված տեսակ է (մաշկաբորբ), որը դրսևորվում է նորածին երեխայի հետույքի մաշկի բորբոքված շրջաններով:

Այն հաճախ կապված է խոնավ (թաց) կամ հազվադեպ փոխվող բարուրաշորերի կամ տակդիրների (փամփերս), մաշկի զգայունության և հարման հետ (շփաբորբ): Բարուրային ցանը սովորաբար հանդիպում է նորածինների մոտ, սակայն ցանկացած մարդու մոտ, ով պարբերաբար տակդիր է կրում, կարող է զարգանալ այս վիճակը:

Բարուրային ցանը սովորաբար վերանում է սովորական տնային միջոցներով, ինչպիսիք են օդով չորացնելը, տակդիրներն ավելի հաճախակի փոփոխելը և քսուքը:

Հոդվածը հրապարակվել է՝ 27-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024