Skip to main content

Նկարագիր - Փորլուծություն

Փորլուծությունը (դիարեա)՝ թուլացած, ջրիկ և, հնարավոր է, ավելի հաճախակի կղանքը, սովորական և տարածված խնդիր է:

Այն կարող է հանդես գալ միայնակ կամ կապված լինել այլ ախտանիշների հետ, ինչպիսիք են սրտխառնոցը, փսխումը, որովայնի ցավը կամ քաշի կորուստը:

Բարեբախտաբար, փորլուծությունը սովորաբար կարճատև է և տևում է ոչ ավելի, քան մի քանի օր: Սակայն, երբ փորլուծությունը տևում է մի քանի օրից մինչև շաբաթներ, սովորաբար վկայում է այն մասին, որ կա մեկ այլ խնդիր, ինչպիսին է գրգռված աղիքի համախտանիշը (ԳԱՀ) կամ ավելի ծանր խանգարում, ինչպիսիք են քրոնիկ վարակը, ցելիական կամ աղիների բորբոքային հիվանդությունը (ԱԲՀ):

Երկարատև կամ հաճախակի փորլուծությունը կարող է բարդանալ օրգանիզմի ջրազրկմամբ, որն առավել վտանգավոր է երեխաների և բարձր տարիքով մեծահասակների մոտ և պահանջում է համապատասխան բուժում։ Փորլուծությունը առողջապահական մեծ խնդիր է հատկապես աղքատ երկրներում՝ հանդիսանալով մինչև 5 տարեկան երեխաների մահացության երկրորդ մեծ պատճառը։

Իմացե՛ք ավելին երեխաների մոտ փորլուծության և փսխման մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024