Skip to main content

Նկարագիր - Գլխապտույտ

Գլխապտույտը տերմին է, որն օգտագործվում է նկարագրելու մի շարք զգացողություններ​, ինչպիսիք են մոտալուտ ուշագնացությունը, շրջապատող առարկաների պտտումը ձեր շուրջը​, թուլությունը կամ հավասարակշռության խախտումը​:

Գլխապտույտը, որը ստեղծում է կեղծ զգացում, որ կարծես դուք կամ ձեր շրջապատը պտտվում կամ շարժվում եք, կոչվում է վերտիգո:

Գլխապտույտն ամենատարածված պատճառներից մեկն է, որի համար չափահասներն այցելում են իրենց բժիշկներին: Գլխապտույտի հաճախակի նոպաները կամ մշտական գլխապտույտը կարող են զգալի բացասական ազեցություն թողնել ձեր կյանքի վրա: Սակայն գլխապտույտը հազվադեպ է ազդարարում կյանքին սպառնացող վիճակի մասին:

Գլխապտույտի բուժումը կախված է պատճառներից և ձեր ախտանիշներից: Բուժումը սովորաբար արդյունավետ է, սակայն խնդիրը կարող է կրկնվել:

Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024