Skip to main content

Նկարագիր - Աչքերի չորություն

Չոր աչքի համախտանիշը կամ պարզապես չոր աչքերը վիճակ է, որը զարգանում է, երբ արցունքն աչքերը բավարար չի օծում ու խոնավ չի պահում:

Արցունքը կարող է լինել ոչ բավարար և անկայուն տարբեր պատճառներով: Օրինակ, չոր աչքեր կարող են զարգանալ, երբ չի արտադրվում բավարար քանակով արցունք կամ արտադրվում է վատ որակի արցունք: Այս արցունքային անկայունությունը բերում է աչքի մակերևույթի բորբոքման և վնասման:

Չոր աչքերն առաջացնում են աչքերում անհարամարավետության զգացում: Եթե ունեք չոր աչքեր, կարող են նշել աչքերում քերծոցի կամ այրոցի զգացողություն: Այս և մյուս ախտանիշները կարող են ի հայտ գալ որոշ իրավիճակներում՝ օդանավերում, օդորակիչով սենյակում, հեծանիվ վարելիս կամ մի քանի ժամ անընդմեջ համակարգչով աշխատելիս:

Չոր աչքերի բուժումները կարող են որոշակիորեն վերականգնել աչքերում հարմարավետության զգացումը։ Այս բուժումները կարող են ներառել ապրելակերպի փոփոխություններ և աչքի կաթիլներ: Հավանաբար նման միջոցներին դիմելու կարիքը կարող է շարունակվել անորոշ ժամանակ, գուցե ողջ կյանքի ընթացքում:

Հոդվածը հրապարակվել է՝ 17-04-2019
Վերջին վերանայում՝ 07-04-2024