Skip to main content

Նկարագիր - Աղիքային ցուպիկ

Աղիքային ցուպիկ (Escherichia coli, կրճատ՝ E. coli) բակտերիաները սովորաբար ապրում են առողջ մարդկանց և կենդանիների աղիքներում։

Աղիքային ցուպիկի տեսակների մեծ մասն անվնաս է կամ առաջացնում է համեմատաբար կարճատև լուծ: Սակայն, մի քանի շտամներ, ինչպիսին է E. coli O157:H7-ը, կարող են առաջացնել ստամոքսի սուր կծկանքներ (սպազմ), արյունոտ լուծ և փսխում: Երբեմն աղիքային ցուպիկի առաջացրած վարակին անվանում են էշերիխիոզ կամ էշերիխիա:

Դուք կարող եք վարակվել աղիքային ցուպիկի ախտածին շտամներով վարակված ջրի կամ սննդի, հատկապես հում բանջարեղենի և տավարի աղացած մսի միջոցով: Առողջ չափահասները սովորաբար ապաքինվում են E. coli O157:H7 վարակից մեկ շաբաթվա ընթացքում: Մանկահասակ երեխաները և մեծ տարիքով չափահասները երիկամային անբավարարության կյանքին սպառնացող ձևի զարգացման ավելի մեծ ռիսկ ունեն:

Պատշաճ հիգիենան կարող է զգալիորեն կրճատել աղիքային ցուպիկի ախտածին շտամներով վարակվելու կամ տարածելու հավանականությունը:

Հոդվածը հրապարակվել է՝ 28-04-2020
Վերջին վերանայում՝ 04-04-2024