Skip to main content

Ականջի վարակներ - Երեխայի առողջություն

Ականջի վարակները նորածին և մանկահասակ երեխաների մոտ հաճախ հանդիպող խնդիրներ են։

Դրանք հաճախ զարգանում են մրսածությունից հետո (սուր շնչառական վիրուսային վարակ) և երբեմն ուղեկցվում են ջերմությամբ։

Մանկահասակ երեխան կարող է ձեռքը տանել դեպի ականջը կամ փորձել քորել այն, սակայն նորածինները չեն կարող ներկայացնել, թե ինչն է իրենց անհանգստացնում, ուստի պարզապես լացում են և լինում ընդհանուր անհանգիստ։

Եթե երեխան ունի ականջացավ և որևէ այլ բան նրան չի անհանգստացնում, ձեր բժշկի իմացությամբ նրան կարող եք տալ Ացետամինոֆենի (Պարացետամոլ, Թայլենոլ) կամ Իբուպրոֆենի իր տարիքին և քաշին համապատասխան դեղաչափ։ Մի՛ փորձեք երեխայի ականջը կաթեցնել ձեթ, տարբեր կաթիլներ կամ դնել բամբակե խծուծ, քանի դեռ այդ մասին խորհուրդ չի տվել ձեր երեխայի բժիշկը։

Ականջի վարակների գերիշխող մեծամասնությունն ունի վիրուսային ծագում, ինչը նշանակում է, որ այս դեպքում հակաբիոտիկները անարդյունավետ են։ Ականջի վարակները սովորաբար ինքնուրույն լավանում են։

Եթե կարծում եք, որ ձեր մանկահասակ երեխայի մոտ կա ականջի վարակային բորբոքում, կապ հաստատեք նրա բժշկի հետ։

Հոդվածը հրապարակվել է՝ 27-04-2019
Վերջին վերանայում՝ 08-04-2024