Skip to main content

Նկարագիր - Ծծմբային խցան

Ականջի ծծմբային խցանն առաջանում է, երբ ականջի ծծումբը (գեջը) կուտակվում է ձեր ականջում կամ այն դժվարությամբ է բնական ճանապարհով հեռացվում ձեր արտաքին լսողական անցուղուց:

Որոշ մարդկանց մոտ կարող է ավելի շատ ականջի ծծումբ արտադրվել, քան մյուսների մոտ, և սա բնավ վատ հիգիենայի նշան չէ:

Ականջի ծծումբը ձեր օրգանիզմի պաշտպանիչ համակարգի բնական և օգտակար մասն է: Այն մաքրում, օծում և պաշտպանում է ձեր ականջի անցուղին՝ պահելով փոշին ու կեղտը և դանդաղեցնելով բակտերիաների աճը: Գեջի ավելցուկը կամ նորմալ հեռացմանը խանգարումը կարող է հանգեցնել ծծմբային խցանի առաջացման:

Եթե ձեր ականջի ծծմբային խցանումը խնդիր է դառնում, ձեր բժիշկը կարող է ձեռնարկել պարզ քայլեր ծծմբային խցանն անվտանգ հեռացնելու համար:

Հոդվածը հրապարակվել է՝ 17-04-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024