Գրադարան
Ատոպիկ դերմատիտ (էկզեմա)
1 րոպե
Ատոպիկ դերմատիտը կամ էկզեման հիվանդություն է, որն առաջացնում է չոր, քոր առաջացնող և բորբոքված մաշկ:
Այն ավելի տարածված է փոքր երեխաների շրջանում, սակայն կարող է զարգանալ ցանկացած տարիքում: Ատոպիկ դերմատիտը երկար ձգվող՝ քրոնիկ հիվանդություն է, որը երբեմն կարող է «բռնկվել»՝ սրանալ: Այն կարող է գրգռել մաշկը, բայց վարակիչ չէ:
Որոշ դեպքերում հիվանդությունն ունի սեզոնային բնույթ, և սրացումներն առավել հաճախ գրանցվում են աշնանը և ձմռանը։ Ատոպիկ դերմատիտ ունեցող մարդիկ ավելի հակված են ենթարկվելու սննդային ալերգիաների, եղնջացանի և ասթմայի զարգացման ռիսկին:
Կանոնավոր խոնավացումը և մաշկի խնամքի այլ սովորույթներին հետևելը կարող է թեթևացնել քորը և կանխել նոր բռնկումները (սրացումները): Բուժումը նաև կարող է ներառել դեղորայքային քսուքներ կամ նրբաքսուքներ (կրեմ):
Հոդվածը տեղադրվել է՝ 11-05-2018 վերանայվել է՝ 27-02-2024 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: