Skip to main content

Նկարագիր - Ալերգիա հավկիթից

Ձուն կամ հավկիթը երեխաների մոտ ալերգիա առաջացնող ամենատարածված մթերքներից է:

Ձվից ալերգիայի ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս ձու կամ ձու պարունակող մթերքներ ուտելուց հետո մի քանի րոպեից մինչև մի քանի ժամվա ընթացքում: Գանգատներն ու ախտանիշները տատանվում են թեթևից մինչև ծանր և կարող են ներառել մաշկային ցան, եղնջացան, քթի փակվածություն և փսխում կամ այլ մարսողական խնդիրներ: Հազվադեպ, ձվից ալերգիան կարող է վերածվել անաֆիլաքսիայի՝ կյանքին սպառնացող ռեակցիայի, որը պահանջում է անհետաձգելի բուժօգնություն:

Ձվից ալերգիան կարող է առաջանալ դեռևս նորածնային տարիքում: Երեխաների մեծ մասը, բայց ոչ բոլորը, դեռահասության տարիքից առաջ հաղթահարում են ձվի նկատմամբ ալերգիան:

Հոդվածը հրապարակվել է՝ 25-02-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024