Skip to main content

Նկարագիր - Մանկական անկղապահություն

Անկղապահությունը, որը երբեմն կոչվում է կեղտոտում, հագուստի մեջ կղանքի կրկնվող արձակումն է (սովորաբար՝ ակամա):

Սովորաբար դա տեղի է ունենում, երբ կղանքը հավաքվում է հաստ և ուղիղ աղիքներում: Հաստ աղիքը դառնում է չափազանց լցված, և հեղուկ կղանքն արտահոսում է պահված կղանքի կողքով՝ կեղտոտելով ներքնազգեստը: Ի վերջո, կղանքի պահպանումը կարող է առաջացնել աղիքների ձգում (լայնացում) և կղազատման շարժումների նկատմամբ վերահսկողության կորուստ:

Անկղապահությունը սովորաբար ի հայտ է գալիս 4 տարեկանից հետո, երբ երեխան արդեն սովորել է զուգարանից օգտվել: Շատ դեպքերում ակամա կեղտոտումը երկարատև փորկապության ախտանիշ է: Շատ ավելի հազվադեպ դա տեղի է ունենում առանց փորկապության և կարող է լինել հուզական խնդիրների հետևանք:

Անկղապահությունը կարող է հիասթափեցնող լինել ծնողների համար և ամոթալի լինել երեխայի համար: Այնուամենայնիվ, համբերությամբ և դրական խրախուսմամբ, կղանքի ակամա արձակման բուժումը սովորաբար հաջող է լինում:

Իմացե՛ք ավելին չափահասների մոտ անկղապահության մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 03-05-2018
Վերջին վերանայում՝ 05-04-2024