Skip to main content

Նկարագիր - Էնդոկարդիտ

Էնդոկարդիտը սրտի խոռոչների և փականների ներքին լորձաթաղանթի կյանքին սպառնացող բորբոքում է:

Սիրտը ներսից ծածկող այս թաղանթը կոչվում է էնդոկարդ (ներսրտենի):

Էնդոկարդիտը սովորաբար առաջանում է վարակի պատճառով: Բակտերիաները, սնկիկները կամ այլ մանրէներ ներթափանցում են արյան մեջ և կպչում սրտի վնասված հատվածներին: Էնդոկարդիտով հիվանդանալու հավանականությունը մեծացնում են սրտի արհեստական ​​փականները, սրտի վնասված փականները կամ սրտի այլ արատները:

Առանց արագ բուժման էնդոկարդիտը կարող է վնասել կամ կազմաքանդել սրտի փականները: Էնդոկարդիտի բուժումը ներառում է դեղամիջոցներ և վիրահատություններ:

Հոդվածը հրապարակվել է՝ 20-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024