Skip to main content

Էրեկտիլ դիսֆունցիայի կամ իմպոտենցիայի ախտանիշները կարող են լինել ժամանակավոր կամ մշտական:

Էրեկտիլ դիսֆունկցիայի ախտանիշները կարող են ներառել մշտական՝

  • էրեկցիայի հասնելու խնդիր
  • էրեկցիան պահելու խնդիր
  • նվազած սեռական ցանկություն (լիբիդոյի խանգարում):

Ե՞րբ այցելել բժշկին

Էրեկտիլ խնդիրներ ունենալիս ճիշտ է նախ դիմել ձեր ընտանեկան բժշկին: Այցելեք ձեր բժշկին, եթե՝

  • մտահոգված եք ձեր էրեկցիայով կամ ունեք սեռական այլ խնդիրներ, ինչպիսիք են վաղաժամ կամ ուշացած սերմնաժայթքումը (էյակուլյացիա)
  • ունեք դիաբետ, սրտային հիվանդություն կամ այլ հայտնի առողջական խնդիր, որը կարող է կապված լինել էրեկտիլ դիսֆունկցիայի հետ
  • էրեկտիլ դիսֆունկցիայից բացի ունեք նաև այլ ախտանիշներ:

Հոդվածը հրապարակվել է՝ 09-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024