Skip to main content

Ուշագնացությունը գիտակցության (և մկանային ուժի) արագ, կարճատև և ինքնուրույն վերականգնվող կորուստն է:

Ուշագնացությունն առաջանում է որպես գլխուղեղի արյան հոսքի կտրուկ նվազման հետևանք: Գլխուղեղի արյան հոսքի կտրուկ կրճատումը հանգեցնում է թթվածնաքաղցի և գիտակցության կորստի, որն ուղեկցվում է մկանային թուլությամբ և ընկնելով:

Երբեմն ուշագնացության փոխարեն օգտագործվում է ուշաթափություն անվանումը: Ուշագնացության բժշկական անվանումը սինկոպե է:

Ուշագնացությունը նաև շատ տարածված երևույթ է, որն ունի տարբեր պատճառներ, որոնք բոլորն էլ ուղեկցվում են գլխուղեղի արյան հոսքի նվազումով, որոնց մեծ մասի պատճառը ցածր արյան ճնշումն է (հիպոտենզիա)։

Ուշագնացությանը սովորաբար նախորդում է նախաուշագնացությունը (պրեսինկոպե)՝ մոտալուտ գիտակցության կորստի մասին ահազանգող մի խումբ նախազգուշական նշաններով, ինչպիսիք են գլխապտույտը, սառը քրտնարտադրությունը, գունատությունը, մշուշոտ տեսողությունը, սրտխառնոցը և այլն: Որպես ուշագնացության նախանշան, նախաուշագնացության ժամանակ գիտակցությունը և մկանային ուժը դեռևս մասամբ պահպանված են:

Ուշագնացության ոչ բոլոր դրվագներն են ծանր և լուրջ բժշկական ուշադրության արժանի, սակայն բոլոր դեպքերում պետք է տեղեկացնել ձեր բժշկին:

Իմացե՛ք ավելին ուշագնացության առաջին օգնության մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 12-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024