Skip to main content

Նկարագիր - Իգական անպտղություն

Անպտղությունը (ամլություն, չբերություն) ​բնորոշվում է որպես առնվազն մեկ տարվա ընթացքում ​հաճախակի, անպաշտպան սեռական հարաբերություններով հղիանալու անհաջող փորձ:

Դեպքերի մոտ մեկ երրորդում անպտղությունը պայմանավորված է կանացի գործոններով, մյուս մեկ երրորդում՝ կանացի ու տղամարդկային գործոններով: Մնացած դեպքերում պատճառը կամ անհայտ է, կամ էլ կապված է տղամարդկային և կանացի գործոնների համակցության հետ:

Կանանց անպտղության պատճառները դժվար է ախտորոշել: Որոշ դեպքերում մեկ զույգի մոտ կարող են գրանցվել անպտղության մեկից ավելի պատճառներ։ Կախված այդ պատճառներից, կան կանանց անպտղության բուժման բազմաթիվ տեսակներ: Անպտղության խնդրի հետ առնչվող բազմաթիվ զույգեր կարողանում են երեխա ունենալ առանց բուժման:

Հոդվածը հրապարակվել է՝ 06-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024