Անցնել գլխավոր բովանդակությանը

Գրիպը (ինֆլուենցա) շնչառական համակարգի մաս կազմող քթի, կոկորդի և թոքերի վարակ է։

Ինֆլուենցան սովորաբար կոչվում է գրիպ, բայց դա նույնը չէ, ինչ ստամոքսի «գրիպի» վիրուսները, որոնք առաջացնում են փորլուծություն և փսխում:

Գրիպով հիվանդ մարդկանց մեծամասնությունը ինքնուրույն լավանում է: Սակայն երբեմն գրիպը և դրա բարդությունները կարող են մահացու լինել: Գրիպի բարդությունների զարգացման ավելի բարձր ռիսկ ունեցող մարդիկ ներառում են՝

  • 2 տարեկանից փոքր երեխաներ
  • 65 տարեկանից բարձր չափահասներ
  • ծերանոցների և երկարաժամկետ խնամքի այլ հաստատությունների բնակիչներ
  • կանայք, ովքեր հղի են կամ պլանավորում են հղիանալ գրիպի սեզոնին
  • թուլացած իմունային համակարգ ունեցող մարդիկ
  • մարդիկ, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ, ինչպիսիք են ասթմա, սրտային հիվանդություն, երիկամային հիվանդություն, լյարդային հիվանդություն և շաքարային դիաբետ
  • 40 կամ ավելի բարձր մարմնի զանգվածի գործակից (ՄԶԳ) ունեցող խիստ գեր մարդիկ:

Չնայած գրիպի դեմ տարեկան պատվաստանյութը 100%-ով արդյունավետ չէ, այն նվազեցնում է վարակի հետևանքով ծանր բարդությունների հավանականությունը:

Հոդվածը հրապարակվել է՝ 27-05-2021
Վերջին վերանայում՝ 17-04-2024