Skip to main content

Նկարագիր - Լեղապարկի քարեր

Լեղապարկի քարերը մարսողական հեղուկի պնդացած նստվածքներ են, որոնք կարող են առաջանալ լեղապարկում:

Լեղապարկը փոքր տանձաձև օրգան է, որը տեղակայված է որովայնի վերին աջ կողմում, անմիջապես լյարդի տակ: Լեղապարկը պահեստավորում է լեղի կոչվող մարսողական հեղուկը, որն ըստ անհրաժեշտության արտազատվում է բարակ (12-մատնյա) աղի և մասնակցում սննդի մարսողությանը։

Լեղաքարերի չափերը տատանվում են ավազահատիկի չափից մինչև գոլֆի գնդակի չափ: Որոշ մարդկանց մոտ առաջանում է լեղապարկի ընդամենը մեկ քար, իսկ մյուսների մոտ միաժամանակ առաջանում են բազմաթիվ քարեր: Դրանք կարող են բորբոքել լեղապարկը, խցանել լեղուղիները և խոչընդոտել լեղու հոսքը։

Մարդիկ, ովքեր ունենում են լեղապարկի ախտանշաններ, սովորաբար պահանջում են լեղապարկի հեռացման վիրահատություն: Լեղաքարերը, որոնք չեն առաջացնում որևէ գանգատ և ախտանիշ, սովորաբար բուժման կարիք չունեն:

Հոդվածը հրապարակվել է՝ 29-04-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024