Գրադարան

Սեռական գորտնուկ (կոնդիլոմա)

Սեռական գորտնուկ (կոնդիլոմա)

Time Read 1 րոպե

Սեռական (գենիտալ) գորտնուկը կամ կոնդիլոման փոքր արտացցվածք է, որը հայտնվում է հեշտոցի, առնանդամի, փոշտի կամ հետանցքի շրջանում:

Դրանք սեռական ճանապարհով փոխանցվող վարակների ամենատարածված տեսակներից են: Գրեթե բոլոր սեռական ակտիվ մարդիկ իրենց կյանքի ընթացքում ինչ-որ պահի վարակվում են մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) առնվազն մեկ տեսակով, որն առաջացնում է սեռական օրգանների շրջանի գորտնուկներ:

Սեռական գորտնուկներն առաջանում են սեռական շրջանի խոնավ հյուսվածքների վրա: Դրանք կարող են փոքր, մարմնագույն հանգույցների կամ ծաղկակաղամբի տեսք ունենալ: Շատ դեպքերում գորտնուկները չափազանց փոքր են, որ հեշտությամբ նկատվեն:

Սեռական ՄՊՎ-ի որոշ շտամներ կարող են սեռական գորտնուկներ առաջացնել, իսկ մյուսները՝ քաղցկեղ: Պատվաստանյութերը կարող են օգնել սեռական օրգանների ՄՊՎ-ի որոշ շտամներից պաշտպանվելուն:

Հոդվածը տեղադրվել է՝ 18-05-2019 վերանայվել է՝ 07-12-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով