Skip to main content

Առողջ լնդերը պինդ են, ունեն բաց վարդագույն տեսք և ազատ եզրով կիպ գրկում են ատամների վզիկների մակերեսները։

Գինգիվիտի կամ լնդաբորբի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝

  • այտուցված կամ փքված լնդեր
  • մգացած կամ մուգ-կարմիր լնդեր
  • ատամները խոզանակով կամ ատամնաթելով մաքրելիս հեշտ արյունահոսող լնդեր
  • բերանի տհաճ հոտ (տհաճ շնչառություն կամ հալիտոզ)
  • լնդերի ետքաշում և ատամների վզիկների մերկացում
  • լնդերի լարվածություն:

Ե՞րբ դիմել ատամնաբույժին

Եթե նկատել եք գինգիվիտի որևէ գանգատ կամ ախտանիշ, պայմանավորվեք և առանց հետաձգելու այցելեք ատամնաբույժին: Որքան շուտ սկսվի բուժումը, այդքան ավելի մեծ է հավանականությունը, որ լնդաբորբը ետ կզարգանա և չի վերաճի ավելի ծանր ընթացքով պերիօդոնտիտի, որը կարող է բերել ատամի կորստի:

Հոդվածը հրապարակվել է՝ 10-11-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024