Անցնել գլխավոր բովանդակությանը

Խպիպը վահանաձև գեղձի անկանոն աճն է։

Վահանաձև գեղձը թիթեռնիկաձև գեղձ է, որը գտնվում է պարանոցի հիմքում, ադամախնձորից անմիջապես ներքև:

Խպիպը կարող է դրսևորվել որպես վահանաձև գեղձի ընդհանուր մեծացում կամ որպես բջիջների անկանոն աճի հետևանք, որը վահանաձև գեղձում ձևավորում է մեկ կամ մի քանի հանգույց: Խպիպը կարող է կապված լինել ինչպես վահանաձև գեղձի գործունեություն փոփոխությունների բացակայության հետ, այնպես էլ վահանաձև գեղձի հորմոնների ավելացման կամ նվազման հետ:

Աշխարհում խպիպի ամենատարածված պատճառը սննդակարգում յոդի պակասն է: Միացյալ Նահանգներում և այլ երկրներում, որտեղ յոդացված աղի օգտագործումը լայնորեն ընդունված է, խպիպն առաջանում է վահանաձև գեղձի գործունեությունը փոփոխող հիվանդություններից կամ վահանաձև գեղձի աճի վրա ազդող գործոններից:

Բուժումը կախված է խպիպի պատճառներից, ախտանիշներից և խպիպի հետևանքով առաջացած բարդություններից: Փոքր խպիպները, որոնք նկատելի չեն և խնդիրներ չեն առաջացնում, սովորաբար բուժման կարիք չունեն:

Հոդվածը հրապարակվել է՝ 15-06-2018
Վերջին վերանայում՝ 05-04-2024