Անցնել գլխավոր բովանդակությանը

Նկարագիր - Հալիտոզ

Բերանի տհաճ հոտը կամ տհաճ հոտով շնչառությունը, որը նաև կոչվում է հալիտոզ, կարող է լինել ամոթալի և որոշ դեպքերում նույնիսկ անհանգստություն առաջացնել:

Զարմանալի չէ, որ խանութների ցուցադարակները լցված են տարատեսակ մաստակներով, շնչառությունը թարմացնող «մինթերով», բերանի խոռոչի լվացման միջոցներով և այլ ապրանքներով, որոնք նախատեսված են տհաճ շնչառության կամ բերանի տհաճ հոտի դեմ պայքարելու համար: Բայց այս ապրանքներից շատերը միայն ժամանակավոր միջոցներ են, քանի որ դրանք չեն լուծում խնդրի պատճառը:

Որոշ մթերքներ, առողջական խնդիրներ և սովորություններ բերանի տհաճ հոտի պատճառներից են: Շատ դեպքերում դուք կարող եք բարելավել բերանի տհաճ հոտը` հետևողականորեն պահպանելով ատամների պատշաճ հիգիենան: Եթե պարզ ինքնօգնության մեթոդները չեն լուծում խնդիրը, դիմեք ձեր ատամնաբույժին կամ բժշկին, որ համոզվեք, որ ձեր բերանի տհաճ հոտի պատճառն ավելի լուրջ հիվանդությունը չէ:

Հոդվածը հրապարակվել է՝ 05-11-2021
Վերջին վերանայում՝ 05-04-2024