Skip to main content

Ալերգիկ ռինիտը որը նաև կոչվում է խոտային կամ հարդային տենդ, առաջացնում է ընդհանուր մրսածությանը (սուր շնչառական վիրուսային վարակ, ՍՇՎՎ) նմանվող ախտանիշներ։

Դրանցից են՝ քթահոսություն (հոսող քիթ), աչքերի քոր, քթի փակվածություն, փռշտոց և հարքթային խոռոչներում (ծոցերում) ճնշման զգացողություն: Սակայն, ի տարբերություն սովորական մրսածության, ալերգիկ ռինիտի պատճառը վիրուսը չէ: Այն առաջանում է դրսի կամ ներսի անվնաս նյութերի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի պատճառով, որոնք օրգանիզմը ճանաչում է որպես վնասակար (ալերգեն):

Ալերգիկ ռինիտի ախտանիշներ առաջացնող տարածված ալերգեններից են ծաղկափոշին և փոշու տիզերը: Կատուների, շների և մորթի կամ փետուր ունեցող կենդանիների թափված մաշկի մանր մասնիկները (թեփ) նույնպես կարող են հանդես գալ որպես ալերգեն:

Անհարմարավետություն պատճառելուց բացի, ալերգիկ ռինիտը կարող է ազդել ձեր աշխատանքային կամ ուսումնական գործերի վրա, և, ընդհանուր առմամբ, խանգարել ձեր կյանքը: Բայց պետք չէ համակերպվել տհաճ կամ նյարդայնացնող ախտանիշների հետ: Դուք կարող եք սովորել խուսափել ալերգիա հրահրող գործոններից և գտնել ճիշտ բուժում:

Հոդվածը հրապարակվել է՝ 12-04-2018
Վերջին վերանայում՝ 04-04-2024