Skip to main content

Նկարագիր - Սրտխփոց

Սրտխփոցը սրտազարկի արագացած լինելու, սրտի թրթռոցի կամ կրծքավանդակի պատին հարվածելու զգացումն է:

Այլ կերպ ասած սրտխփոցն այն է, երբ զգում եք, թե ինչպես է սիրտը կծկվում, բաբախում կամ անկանոն աշխատում։ Դուք սովորաբար չեք զգում սրտի աշխատանքը, և երբ սրտխփոցի զգացումը հանկարծակի ի հայտ է գալիս, կարող եք անակնկալի գալ կամ խիստ անհանգստանալ։

Սթրեսը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու վարժանքները, դեղամիջոցները և ավելի հազվադեպ՝ հիվանդությունները կարող են նպաստել սրտխփոցների առաջացմանը:

Թեև սրտխփոցները կարող են լինել անհանգստացնող կամ վախեցնող, դրանք սովորաբար անվտանգ են: Հազվադեպ սրտխփոցները կարող են հանդիսանալ սրտի ավելի լուրջ հիվանդության նշան, օրինակ՝ անկանոն սրտազարկ (առիթմիա), որը կարող է բուժում պահանջել:

Անհապաղ կապ հաստատեք բժշկի հետ կամ զանգեք 1-03, եթե սրտխփոցի զգացումը տևում է մի քանի վայրկյանից ավելի երկար, ուղեկցվում է ինքնազգացողության վատթարացմամբ կամ ունեք սրտանոթային որևէ հիվանդություն։

Հոդվածը հրապարակվել է՝ 22-04-2018
Վերջին վերանայում՝ 06-04-2024