Skip to main content

Այրոցքը (изжога) անմիջապես կրծոսկրի ետևում տեղակայված այրող բնույթի ցավն է։

Ցավը հաճախ սաստկանում է սնունդ ընդունելուց հետո, երեկոյան ժամերին, հորիզոնական պառկելիս կամ առաջ կռանալիս։

Հազվադեպ առաջացող այրոցը տարածված երևույթ է և որևէ վտանգ չի ներկայացնում։ Բազմաթիվ մարդիկ ինքնուրույն կարող են մեղմացնել այրոցքով պայմանավորված անհարմարավետությունը ապրելակերպի փոփոխություններով և դեղատոմս չպահանջող միջոցներով:

Ավելի հաճախակի առաջացող կամ առօրյա գործերին խանգարող այրոցքը կարող է լինել բուժում պահանջող որևէ ավելի լուրջ հիվանդության ախտանիշներից մեկը:

Հոդվածը հրապարակվել է՝ 22-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024