Skip to main content

Հեպատիտ C-ն վիրուսային վարակ է, որն առաջացնում է լյարդի բորբոքում, որը երբեմն հանգեցնում է լյարդի ծանր վնասման:

Հեպատիտ C վիրուսը (HCV) տարածվում է վարակված արյան միջոցով։

Հեպատիտ C վարակը կարող է լինել սուր կամ քրոնիկ: Սուր հեպատիտ C-ով մարդկանց 75-85%-ի մոտ հիվանդությունը քրոնիկանում է։

Մինչև վերջերս հեպատիտ C-ի բուժումը պահանջում էր ամենշաբաթյա ներարկումներ և ներքին ընդունման դեղամիջոցներ, որոնք բազմաթիվ վարակված մարդիկ չէին կարող ստանալ այլ առողջական խնդիրների և անընդունելի կողմնակի ազդեցությունների պատճառով: Այսօր քրոնիկ հեպատիտ C-ն դարձել է բուժելի 2-6 ամսվա ընթացքում ամենօրյա բերանային ընդունման դեղամիջոցներով (հաբեր):

Հեպատիտ C-ով մարդկանց գրեթե կեսը տեղյակ չէ, որ ունի այս վարակը, քանի որ չի նշում որևէ ախտանիշ: Վարակի նման «համր» ընթացքը կարող է շարունակվել տասնամյակներ: Ուստի ԱՄՆ-ում 18-79 տարեկան բոլոր չափահասներին խորհուրդ է տրվում անցնել հեպատիտ C-ի սքրինինգային հետազոտություն: Ամենամեծ ռիսկի ենթարկվում են 1945-ից մինչև 1965-ը ծնված մարդիկ, քանի որ տարիքային այս միջակայքում հեպատիտ C-ով վարակված լինելու ռիսկը հնգակի բարձր է:

Հոդվածը հրապարակվել է՝ 01-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024