Skip to main content

Պատճառներ - Ճողվածք

Ճողվածքներն առաջանում են երկու պարտադիր պայմանի առկայության դեպքում՝ ներորովայնային բարձր ճնշում և որովայնի պատի մկանաթաղանթային շերտի թուլություն։

Արդյունքում, ներորովայնային բարձր ճնշման ներքո աղիները կամ ճարպոնն անցնում են որովայնի պատի «թույլ կետերով» և արտացցվում դեպի ենթամաշկ կամ միջմկանային բջջանք:

Որոշ դեպքերում որովայնի պատի թուլությունը լինում է բնածին, սակայն ավելի հաճախ առաջանում է կյանքի ընթացքում:

Բոլոր այն գործոնները, որոնք առաջացնում են որովայնի խոռոչի ներսում ճնշման բարձրացում, կարող են պատճառել ճողվածք: Հանրահայտ օրինակներից են՝

  • ծանրության բարձրացում՝ թույլ որովայնի մկաններ ունենալիս
  • կրկնակի փորլուծություն և նքոցներ
  • ծանր փորկապություն
  • քրոնիկ հազ կամ փռշտոց:

Ճողվածքը կարող է առաջանալ նաև որպես հետվիրահատական ուշ բարդություն, երբ որովայնի պատը թուլանում է որպես վիրահատական վնասման հետևանք:

Վերոնշյալից բացի, գիրությունը, վատ սնուցումը և ծխելը կարող են թուլացնել որովայնի մկանային պատը և բարձրացնել ճողվածքի առաջացման հավանականությունը:

Հոդվածը հրապարակվել է՝ 26-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024