Skip to main content

Նկարագիր - Միջողնային սկավառակի ճողվածք

Միջողնային սկավառակի ճողվածքը վերաբերում է ողնաշարը կազմող ոսկորների՝ ողների միջև նստած սկավառակի հետ կապված խնդրին:

Միջողնային սկավառակն ունի փափուկ, դոնդողանման կենտրոն (կորիզ), որը պարուրված է ավելի կոշտ, ֆիբրոզ օղով: Միջողնային սակավառակները նվազեցնում են ողերի միջև ճնշումը և ապահովում ողնաշարի թեթև շարժունակությունը:

Միջողնային սկավառակի ճողվածքն առաջանում է, սկավառակի կորիզի մի մասը դուրս է մղվում օղակի պատռվածքի միջով դեպի ողնաշարային խողովակ: Սա երբեմն նաև կոչվում է սահած սկավառակ կամ պատռված սկավառակ:

Սկավառակի ճողվածք կարող է առաջանալ ողնաշարի ցանկացած հատվածում, սակայն առավել հաճախ զարգանում է մեջքի ստորին հատվածում: Կախված առաջացման տեղից, այս վիճակը կարող է հանգեցնել ձեռքի կամ ոտքի ցավի, թմրածության կամ թուլության:

Սկավառակի ճողվածք ունեցող բազմաթիվ մարդիկ ախտանշաններ չունեն: Եթե դրանք առկա են, հակված են բարելավվելու ժամանակի ընթացքում: Դեպքերի մեծ մասի դեպքում խնդիրը կարող է վերանալ առանց վիրահատության:

Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2023
Վերջին վերանայում՝ 06-04-2024