Անցնել գլխավոր բովանդակությանը

Նկարագիր - Եղնջացան և անգիոայտուց

Եղնջացանը (եղնջայտուց), որը նաև հայտնի է որպես ուրտիկարիա, մաշկային ռեակցիա է, որն առաջացնում է քոր առաջացնող փոքրից մինչև մեծ տարրերի մաշկային բծեր:

Եղնջացանը կարող է առաջանալ բազմաթիվ իրավիճակներից և նյութերից, այդ թվում՝ սննդամթերքներ և դեղամիջոցներ:

Անգիոայտուցը կարող է առաջանալ եղնջացանի հետ միասին կամ միայնակ: Այն առաջացնում է մաշկի խորը շերտերում այտուցվածություն, հաճախ՝ դեմքի և շուրթերի շուրջ: Կարճատև (սուր) եղնջացանը և անգիոայտուցը տարածված են: Շատ դեպքերում դրանք անվնաս են, անհետանում են մեկ օրվա ընթացքում և չեն թողնում մնայուն հետքեր, նույնիսկ առանց բուժման: Եղնջացանը, որը տևում է ավելի քան վեց շաբաթ, կոչվում է քրոնիկ եղնջացան:

Եղջնացանը և անգիոայտուցը սովորաբար բուժվում են հակահիստամինային դեղամիջոցներով: Անգիոայտուցը կարող է կյանքին վտանգ ներկայացնել, եթե լեզվի կամ կոկորդի այտուցը փակում է շնչուղիները:

Հոդվածը հրապարակվել է՝ 07-05-2018
Վերջին վերանայում՝ 05-04-2024