Skip to main content

Հիպոխոնդրիայի հիմնական ախտանիշը խիստ մտահոգությունը կամ անհանգստությունն է, որ դուք լուրջ հիվանդ եք՝ հիմնված նորմալ մարմնական զգացողությունների վրա (օրինակ՝ աղմկոտ ստամոքս) կամ աննշան ախտանիշների վրա (օրինակ՝ թեթև ցան):

Հիպոխոնդրիայի կամ հիվանդության համար տագնապային խանգարման ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝

  • ծանր հիվանդություն կամ առողջական խնդիր ունենալու կամ հիվանդանալու վերաբերյալ ունեք մշտական մտահոգություն
  • անհանգստանում եք այն մտքից, որ աննշան ախտանիշները կամ մարմնական զգացողությունները վկայում են ձեր ծանր հիվանդության մասին
  • հեշտությամբ անհանգստանում եք ձեր առողջական վիճակից
  • բժիշկներին այցելելու կամ ախտորոշիչ թեստի բացասական արդյունքների նկատմամբ ունեք քիչ վստահություն կամ ընդհանրապես չեք վստահում
  • ձեր ընտանիքում առկա որևէ հիվանդության կամ դրա զարգացման ռիսկի մասին ունեք չափից դուրս մեծ անհանգստություն
  • հնարավոր հիվանդությունների հետ կապված այնաստիճան անհանգիստ կամ տագնապած եք, որ չեք կարողանում ձեր առօրյա գործերն անել
  • բազմակի ստուգում եք ձեր օրգանիզմը որևէ հիվանդություն կամ հիվանդության ախտանիշներ հայտնաբերելու համար
  • հաճախակի պայմանավորվում և այցելում եք ձեր բժշկին՝ հերթական անգամ համոզվելու, որ առողջական խնդիր չունեք կամ խուսափում եք բժշկական օգնությունից՝ վախենալով, որ կախտորոշվեք որևէ ծանր հիվանդություն
  • խուսափում եք մարդկանցից, վայրերից կամ գործերից՝ վախենալով ձեր առողջության հետ կապված վտանգներից
  • անընդհատ խոսում եք ձեր առողջության և հնարավոր հիվանդությունների մասին
  • հաճախ ինտերնետում որոնում եք ախտանիշների պատճառների կամ հնարավոր հիվանդությունների վերաբերյալ էջեր:

Ե՞րբ դիմել բժշկի

Իրականում, ձեր ախտանիշները կարող են կապված լինել առողջական խնդիրների հետ, ուստի կարևոր է, որ դրանք ներկայացնեք ձեր ընտանեկան բժշկին (եթե դեռ չեք արել): Եթե ձեր բժիշկը կարծում է, որ դուք կարող եք ունենալ հիպոխոնդրիա, նա կարող է ձեզ ուղղորդել հոգեկան առողջության մասնագետի՝ հոգեթերապևտի մոտ:

Հոդվածը հրապարակվել է՝ 25-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024