Գրադարան

Մարմնի ջերմաստիճանի նվազեցում (հիպոթերմիա)

Մարմնի ջերմաստիճանի նվազեցում (հիպոթերմիա)

Time Read 1 րոպե

Հիպոթերմիան անհետաձգելի բուժօգնություն պահանջող իրավիճակ է, որն առաջանում է, երբ ձեր մարմինը ջերմություն է կորցնում ավելի արագ, քան կարող է ջերմություն արտադրել՝ առաջացնելով մարմնի վտանգավոր ցածր ջերմաստիճան:

Մարմնի նորմալ ջերմաստիճանը մոտ 37° C է (98.6 F): Հիպոթերմիան զարգանում է, երբ ձեր մարմնի ջերմաստիճանը ընկնում է 35° C-ից ցածր թվերի վրա (95 F):

Երբ ձեր մարմնի ջերմաստիճանը նվազում է, ձեր սիրտը, նյարդային համակարգը և այլ օրգանները չեն կարող նորմալ գործել: Չբուժվելու դեպքում հիպոթերմիան կարող է հանգեցնել ձեր սրտի և շնչառական համակարգի գործունեության ծանր անբավարարության և ի վերջո՝ մահվան: Հիպոթերմիայի բացասական ազդեցությունն ավելի զգալի է տարիքով մարդկանց, մանկահասակ երեխաների և քրոնիկ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց շրջանում։

Հիպոթերմիան հաճախ առաջանում է ցուրտ եղանակի ազդեցության կամ սառը ջրի մեջ ընկղմվելու պատճառով: Հիպոթերմիայի առաջնային բուժումը մարմինը նորմալ ջերմաստիճանի վերադարձնելու մեթոդներն են:

Հոդվածը տեղադրվել է՝ 23-06-2019 վերանայվել է՝ 05-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով