Skip to main content

Նկարագիր - Երկաթ-դեֆիցիտային անեմիա

​Երկաթ-դեֆիցիտային անեմիան անեմիայի (սակավարյունության) տարածված տեսակ է` վիճակ, երբ արյունը չունի բավարար քանակով առողջ կարմիր արյան բջիջներ:

Արյան կարմիր բջիջները (էրիթրոցիտները) թթվածինը տեղափոխում են թոքերից դեպի բոլոր մյուս հյուսվածքները:

Ինչպես հուշում է անվանումը, երկաթ-դեֆիցիտային անեմիան պայմանավորված է երկաթի անբավարար քանակով: Առանց բավականաչափ երկաթի, ձեր օրգանիզմը չի կարող արտադրել արյան կարմիր բջիջների կենսականորեն կարևորագույն սպիտակուցի՝ հեմոգլոբինի բավարար քանակներ: Հեմոգլոբինն անմիջականորեն մասնակցում է արյան միջոցով թթվածնի տեղափոխմանը: Արդյունքում, երկաթ-դեֆիցիտային անեմիան կարող է ձեզ մոտ առաջացնել թթվածնաքաղցի նշաններ՝ հոգնածություն և օդի պակասի (շունչը կտրվելու) զգացում:

Ընդհանուր առմամբ, երկաթ-դեֆիցիտային անեմիան կարող է շտկվել երկաթի հավելումներով: Սակայն, երբեմն անհրաժեշտ են լրացուցիչ թեստեր կամ բուժում, հատկապես, եթե ձեր բժիշկը կասկածում է, որ ունեք ներքին արյունահոսություն:

Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024