Skip to main content

Երիկամների վարակը միզուղիների վարակի (ՄՈւՎ) տեսակ է:

Երիկամների վարակը կարող է սկսվել այն խողովակից, որը մեզը հեռացնում է մարմնից (միզուկը) կամ միզապարկից: Վարակը կարող է տարածվել մեկ կամ երկու երիկամների վրա: Երիկամների վարակը նաև կոչվում է պիելոնեֆրիտ:

Երիկամային վարակը պահանջում է անհապաղ բժշկական բուժում: Եթե պատշաճ կերպով չբուժվի, վարակը կարող է երկարատև վնաս պատճառել երիկամներին: Կամ բակտերիաները կարող են տարածվել արյան մեջ և վտանգավոր վարակ առաջացնել:

Երիկամների վարակի բուժումը հաճախ ներառում է հակաբիոտիկներ, որոնք կարող են տրվել հիվանդանոցում:

Պիելոնեֆրիտի տեսակները

Պիելոնեֆրիտները կարող են լինել սուր կամ քրոնիկ:

  • Սուր պիելոնեֆրիտը զարգանում է արագ և բուժմանը զուգընթաց մեղմանում և վերանում է:
  • Քրոնիկ պիելոնեֆրիտը կարող է զարգանալ դանդաղ, անգամ՝ աննկատ, իսկ ախտանիշները, բուժումից անկախ, մնան ողջ կյանքի ընթացքում: Պատճառն այն է, որ քրոնիկ պիելոնեֆրիտը բերում է երիկամների անդառնալի փոփոխությունների: Քրոնիկ պիելոնեֆրիտը հաճախ զարգանում է, երբ ինչ-ինչ պատճառներով մեզը միզուղիներով բարձրանալով՝ միզապարկից հասնում է երիկամներ՝ իր հետ դեպի երիկամներ տարածելով նաև ստորին միզուղիներում առկա վարակը: Քրոնիկ պիելոնեֆրիտը տարիների ընթացքում կարող է ավարտվել երիկամային անբավարարությամբ:

Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2018
Վերջին վերանայում՝ 07-04-2024