Skip to main content

Նկարագիր - Երիկամային քարեր

Երիկամների քարերը (նաև կոչվում են նեֆրոլիթիաս կամ միզաքարային հիվանդություն) միներալներից և աղերից կազմված պինդ նստվածքներ են, որոնք ձևավորվում են ձեր երիկամներում:

Սննդակարգը, ավելորդ մարմնի քաշը, որոշ բժշկական վիճակներ և որոշ հավելումներ և դեղամիջոցներ երիկամների քարերի բազմաթիվ պատճառներից են: Երիկամների քարերը կարող են ազդել ձեր միզուղիների ցանկացած մասի վրա՝ երիկամներից մինչև միզապարկ: Հաճախ քարերը առաջանում են, երբ մեզը խտանում է, ինչը թույլ է տալիս միներալներին բյուրեղանալ և կպչել միմյանց:

Երիկամների քարերի միզուղիներով անցումը կարող է բավականին ցավոտ լինել: Այնուամենայնիվ, սովորաբար քարերը անդառնալի ​​վնաս չեն պատճառում, եթե դրանք ժամանակին հայտնաբերվեն ու բուժվեն: Կախված ձեր իրավիճակից, ձեզ կարող է անհրաժեշտ լինել ոչ այլ ինչ, քան ցավազրկող դեղորայք ընդունելը և շատ ջուր խմելը՝ երիկամների քարի մեզով հեռացման համար: Այլ դեպքերում, երբ, օրինակ, քարերը կանգ են առոնւմ միզուղիներում, կապված են միզուղիների վարակի հետ կամ առաջացնում են բարդություններ, կարող է անհրաժեշտ լինել վիրահատության անհրաժեշտություն:

Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ կանխարգելիչ բուժում՝ երիկամներում կրկնվող քարերի առաջացման ռիսկը նվազեցնելու համար, եթե դրանց կրկին առաջանալու ռիսկի տակ եք:

Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024