Skip to main content

Նկարագիր - Կիֆոզ

Կիֆոզը մեջքի վերին հատվածի` թիկունքի դեպի առաջ ուղղված չափազանց կորությունն է՝ ուռուցիկ թեքությունը, որի արտահայտված ձևերը դրսևորվում են մեջքի խոնարհված կեցվածքով (կուզ):

Տարեց մարդկանց մոտ կիֆոզը հաճախ պայմանավորված է ողնաշարի ոսկորների՝ ողների թուլությամբ, ինչը հանգեցնում է դրանց սեղմման կամ ճաքերի: Կիֆոզի այլ տեսակներ կարող են հայտնվել նորածինների (բնածին կիֆոզ) կամ դեռահասների մոտ՝ ողնաշարի ձևավորման արատների կամ ժամանակի ընթացքում ողնաշարի ոսկորների սեպաձև ճողվածքի պատճառով:

Թեթև կիֆոզը քիչ խնդիրներ է առաջացնում: Ծանր կիֆոզը կարող է պատճառել ցավ և կեցվածքի լուրջ ձևափոխում: Կիֆոզի բուժումը կախված է ձեր տարիքից, կորացման (դեֆորմացիայի) պատճառներից ու հետևանքներից:

Հոդվածը հրապարակվել է՝ 21-03-2021
Վերջին վերանայում՝ 07-04-2024