Անցնել գլխավոր բովանդակությանը

Նկարագիր - Լեյկոզ

Լեյկեմիան օրգանիզմի արյունաստեղծ հյուսվածքների, այդ թվում՝ ոսկրածուծի և ավշային համակարգի քաղցկեղն է:

Կան լեյկոզի բազմաթիվ տեսակներ: Լեյկոզի որոշ տեսակներ ավելի հաճախ հանդիպում են երեխաների մոտ, իսկ մյուսները հիմնականում հանդիպում են չափահասների մոտ:

Լեյկոզը սովորաբար ներառում է արյան սպիտակ բջիջները (լեյկոցիտներ): Ձեր արյան սպիտակ բջիջները վարակի դեմ պայքարող հզոր մարտիկներ են, որոնք սովորաբար աճում և բազմանում են կանոնավորված, երբ ձեր օրգանիզմը զգում է դրանց կարիքը: Սակայն, լեյկոզով հիվանդ մարդկանց մոտ ոսկրածուծն արտադրում է արյան ոչ նորմալ (ախտաբանական) սպիտակ բջիջների ավելցուկային քանակություն, որոնք պատշաճ ձևով չեն գործում: Մեծաքանակ ոչ նորմալ բջիջները մուտք են գործում արյան հուն և խառնվում-փոխարինում առողջ բջիջներին, որի արդյունքում օրգանիզմում պակասում են առողջ արյան բջիջները, ինչն էլ բերում է ախտանիշների առաջացմանը։ Ախտահարված բջիջները նաև կարող են կուտակվել տարբեր օրգան համակարգերում՝ լյարդ, փայծաղ, թոքեր, երիկամներ կամ ուղեղ։

Լեյկոզի բուժումը կարող է լինել բարդ՝ կախված լեյկոզի տեսակից և այլ գործոններից: Սակայն կան մոտեցումներ և միջոցներ, որոնք կարող են օգնել ձեր բուժումը հաջող դարձնելուն: Վաղ բուժմումն առավել արդյունավետ է հատկապես հիվանդության սուր ընթացքի ժամանակ:

Հոդվածը հրապարակվել է՝ 20-05-2018
Վերջին վերանայում՝ 06-04-2024