Skip to main content

Նկարագիր - Լիստերիա

Լիստերիոզը սննդածին բակտերիալ հիվանդություն է, որը կարող է շատ լուրջ ընթացք ստանալ հղիների, 65 տարեկանից բարձր և թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց համար:

Առավել հաճախ այն առաջանում է ոչ պատշաճ մշակված մսամթերքի և չպաստերիզացված կաթնամթերքի օգտագործման հետևանքով:

Առողջ մարդիկ հազվադեպ են ախտանիշներ ունենում լիստերիայով վարակվելու պատճառով, սակայն հիվանդությունը կարող է մահացու լինել չծնված երեխաների (պտղի), նորածինների և թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց համար: Ժամանակին սկսված հակաբիոտիկային բուժումը կարող է օգնել լիստերիոզի բարդությունների կամ հետևանքների կանխարգելմանը:

Լիստերիա բակտերիաները կարող են գոյատևել սառնարանում և նույնիսկ սառչելիս: Ուստի, մարդիկ, ովքեր գտնվում են լուրջ վարակների ավելի բարձր ռիսկի տակ, պետք է խուսափեն սննդի այն տեսակներից, որոնք, ամենայն հավանականությամբ, պարունակում են այս բակտերիաները:

Հոդվածը հրապարակվել է՝ 28-04-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024