Skip to main content

Նկարագիր - Լյարդի քաղցկեղ

Լյարդի քաղցկեղը քաղցկեղ է, որը սկսվում է ձեր լյարդի բջիջներում:

Ձեր լյարդը ձեր օրգանիզմի ամենամեծ գեղձային օրգանն է, որը նստած է որովայնի վերին աջ հատվածում՝ ստոծանու տակ և ստամոքսից վերև:

Լյադում կարող են զարգանալ քաղցկեղի մի քանի տեսակներ: Լյարդի քաղցկեղի ամենատարածված տեսակը հեպատոցելուլյար քաղցկեղն է, որը սկսվում է լյարդի բջիջների հիմնական տեսակից (հեպատոցիտ): Լյարդի քաղցկեղի այլ տեսակներ, ինչպիսիք են ներլյարդային խոլանգիոկարցինոման և հեպատոբլաստոման, շատ ավելի հազվադեպ են հանդիպում:

Քաղցկեղը, որը տարածվում է դեպի լյարդ, ավելի տարածված է, քան քաղցկեղը, որը սկսվում է լյարդի բջիջներից: Քաղցկեղը, որն սկսվում է օրգանիզմի մեկ այլ շրջանում, օրինակ՝ հաստ աղիքիում, թոքերում կամ կրծքագեղձում, և այնուհետև տարածվում է դեպի լյարդ, կոչվում է մետաստատիկ քաղցկեղ, այլ ոչ թե լյարդի քաղցկեղ: Քաղցկեղի այս տեսակն անվանվում է այն օրգանի անունով, որտեղից սկսվել է: Օրինակ, հաստ աղիքի մետաստատիկ քաղցկեղը սկսվում է հաստ աղիքից և կարող է տարածվել դեպի լյարդ:

Հոդվածը հրապարակվել է՝ 06-05-2018
Վերջին վերանայում՝ 06-04-2024