Skip to main content

Նկարագիր - Իգական ցածր լիբիդո

Կանանց սեռական ցանկությունները, որպես բնական գործընթաց, փոփոխվում են տարիների ընթացքում:

Սեռական հարաբերության նկատմամբ ցանկությանն այլ կերպ անվանում են սեռական հակում կամ լիբիդո։

Սեռական ցանկության վերելքները և նվազեցումները սովորաբար համընկնում են փոխհարաբերությունների սկզբի կամ ավարտի կամ կյանքի հիմնական փոփոխությունների հետ, ինչպիսիք են հղիությունը, դաշտանադադարը կամ հիվանդությունը: Տրամադրության խանգարումների համար օգտագործվող որոշ դեղամիջոցներ նույնպես կարող են կանանց մոտ սեռական ցանկության անկում առաջացնել:

Եթե ​​սեռական կյանքի նկատմամբ ձեր անհետաքրքրությունը մշտական է կամ կրկնվում է ու առաջացնում է անձնական անհանգստություն կամ ձեր զուգընկերոջ հետ սեռական շփումներում և առօրյա փոխհարաբերություններում հանգեցնում է տարբեր անախորժությունների և հակասությունների, դուք կարող եք ունենալ մի վիճակ, որը կոչվում է սեռական հետաքրքրության կամ գրգռման խանգարում:

Այնուամենայնիվ, պարտադիր չէ, որ ձեր վիճակը համապատասխանի այս բժշկական սահմանմանը, որ օգնության կարիք ունենաք և համապատասխան աջակցություն փնտրեք: Եթե ​​ձեզ անհանգստացնում է ցածր սեռական ցանկությունը կամ ձեր լիբիդոյի նվազումը, կան ապրելակերպի փոփոխություններ և սեռական մեթոդներ, որոնք կարող են ձեր տրամադրվածությունը բարելավել: Որոշ դեղամիջոցներ նույնպես կարող են խոստումնալից արդյունքներ ապահովել:

Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024