Skip to main content

Կարմրուկը մանկական վարակ է, որը հարուցվում է վիրուսով:

Ժամանակին կարմրուկը բավականին տարածված էր, իսկ այժմ գրեթե միշտ կարելի է կանխարգելել պատվաստանյութով:

Կարմրուկը, որը նաև կոչվում է ռուբեոլան, հեշտությամբ տարածվում է և կարող է լուրջ և նույնիսկ մահացու լինել մանկահասակ երեխաների համար: Թեև մահացության մակարդակն ամբողջ աշխարհում նվազում է, քանի որ ավելի շատ երեխաներ են ստանում կարմրուկի դեմ պատվաստանյութ, հիվանդությունը կամ վարակի բարդությունները դեռևս դառնում են տարեկան ավելի քան 200,000 մարդու, հիմնականում՝ երեխաների մահվան պատճառ:

Ցանկացած մարդ կարող է վարակվել կարմրուկով, եթե նախկինում չի հիվանդացել, սակայն վարակն ավելի տարածված է այն անձանց շրջանում, ովքեր կարմրուկի վիրուսի դեմ չեն պատվաստվել: Կարմրուկի դեմ պատվաստումը որպես պարտադիր բաղադրիչ ներառված է բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Հայաստանի պատվաստումների ազգային օրացույցում: Մինչև 3 ամսական երեխաները կարմրուկի նկատմամբ անընկալունակ են։

Հոդվածը հրապարակվել է՝ 23-04-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024