Skip to main content

Ախտանիշներ - Մենոռագիա

Մենոռագիան կամ առատ դաշտանը տարբեր կանանց մոտ կարող է ընթանալ տարբեր կլինիկական նշաններով:

Մենոռագիայի նշաններն ու ախտանիշները կարող են ներառել՝

  • մեկ կամ մի քանի հիգիենիկ (կանացի) միջադիրների կամ տամպոնների ամբողջովին լցվելն ամեն ժամ՝ մի քանի ժամ անընդմեջ
  • դաշտանային հոսքը հսկելու համար կրկնակի հիգիենիկ պաշտպանության միջոցի օգտագործման անհրաժեշտություն
  • գիշերվա ընթացքում հիգիենիկ պաշտպանության միջոցը փոխելու համար արթնանալու կարիք
  • ավելի քան մեկ շաբաթ տևող արյունահոսություն
  • սովորականից ավելի մեծ չափի արյան մակարդուկների հոսում
  • առօրյա գործերի սահմանափակում՝ առատ դաշտանային հոսքի պատճառով
  • անեմիայի ախտանիշներ, ինչպիսիք են հոգնածությունը, թուլությունը կամ հևոցը:

Ե՞րբ դիմել բժշկին

Մինչև ձեր հերթական բժշկական այցը, դիմեք բուժօգնության, եթե՝

  • հեշտոցային արյունահոսությունն այնքան ուժեղ է, որ երկու ժամից ավելի, ժամում առնվազն մեկ միջադիր կամ տամպոն լցվում է
  • առկա է արյունահոսություն դաշտանների միջև կամ անկանոն հեշտոցային արյունահոսություն
  • առկա է որևէ տեսակի հեշտոցային արյունահոսություն դաշտանադադարից հետո։

Հոդվածը հրապարակվել է՝ 11-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024