Վիժելուց հետո որոշ կանանց մոտ կարող է զարգանալ արգանդի վարակ, որը նաև կոչվում է սեպտիկ վիժում:
Այս վարակի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
Այս վարակի նշաններից են՝
- բարձր ջերմություն կամ տենդ
- դող և սարսուռ
- որովայնի ստորին հատվածի ցավոտություն
- տհաճ հոտով հեշտոցային արտադրություն:
Ապագա հղիությունները
Վիժում ունեցած կանանց մեծ մասը հետագայում հաջող հղիություն է անցկացնում: Այնուամենայնիվ, նախկինում վիժում ունենալը բարձրացնում է ապագա վիժումների հավանականությունը (ռիսկը դառնում է 20% կամ հինգից մեկը): Եթե նախկինում ունեցել եք 3 և ավելի վիժումներ, բժիշկը հավանաբար կնշանակի որոշ գենետիկ թեստեր:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024