Գրադարան

Մկանի ջղաձգում (ցնցում)

Մկանի ջղաձգում (ցնցում)

Time Read 1 րոպե

Մկանային ջղաձգությունը մեկ կամ մի քանի մկանների հանկարծակի, անսպասելի ձգումն է:

Տարբեր աղբյուրներում կծկանք (սպազմ) և ջղաձգում (ցնցում) տերմիններն օգտագործվում են փոխարինաբար, թեև իրականում դրանք միմյանցից տարբերվող կամ առնվազն հարաբերականորեն տարբեր վիճակներ են:

  • Կծկանքը (սպազմ) մկանի կամ դրա մի մասի որոշակի տևողությամբ միանգամյա ակամա կծում է, որը կարող է առաջացնել նույն մկանի հանկարծակի ցավ կամ որևէ ցավ չպատճառել: Ավելի պարզ ասած, կծկանքը որևէ մկանի կամ սակավաթիվ մկանաթելերի ակամա կարճատև կծկում է: Այն երբեմն անվանում են նաև մկանի ձգում կամ ֆասցիկուլյացիա:
  • Ջղաձգումը (ցնցում) կծկանքների խումբ է՝ մեկ կամ մի քանի մկանների որոշակի տևողությամբ ակամա կծում, որն անպայմանորեն ուղեկցվում է հանկարծակի ցավով: Այլ կերպ ասած, եթե մկանի կծկանքն ավելի ուժեղ և տևական է, այն դառնում է ջղաձգում: Մկանների հանկարծակի և անսպասելի կծկանքը կարող է բերել խիստ անհարմարավետության: Ջղաձգումը կարող է լինել տոնիկ, երբ մկանը երկար ժամանակ մնում է կծկված վիճակում (օրինակ՝ տրիզմ, երբ կծկվում են ծամիչ մկանները կամ բլեֆարոսպազմ) և կլոնիկ, երբ մկանի կծկումները սինխրոն ցնցումանման են և մկանների կծկումներին հաջորդում են թուլացումները:

Մկանային ջղաձումը, որը երբեմն նաև անվանվում է «չարլի ձի», կարող է շատ ցավոտ լինել: Մարզվելը կամ ծանր աշխատելը, հատկապես շոգին, կարող է հանգեցնել մկանային ջղաձգման: Որոշ դեղամիջոցներ և հիվանդություններ նույնպես կարող են մկանային ջղաձգումներ:

Ջղաձգությունը սովորաբար անհետանում է 1-2 րոպեի ընթացքում, սակայն մկանների թուլացումից հետո նույն շրջանում կարող է մնալ որոշակի ցավոտություն կամ մկանի հոգնածության զգացում:

Մկանային ջղաձգումները սովորաբար վնասակար չեն: Ինքնօգնության միջոցները կարող են բուժել մկանային ջղաձգության դեպքերի մեծ մասը:

Հոդվածը տեղադրվել է՝ 16-05-2020 վերանայվել է՝ 10-01-2024

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով