Անցնել գլխավոր բովանդակությանը

Նկարագիր - Նեյրտոպենիա

Նեյտրոպենիան մի վիճակ է, երբ արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտների) տեսակներից մեկի՝ նեյտրոֆիլների քանակը նվազում է:

Արյան սպիտակ բջիջները օգնում են վարակների դեմ պայքարին, ուստի նեյտրոպենիայով մարդիկ դառնում են վարակների նկատմամբ խոցելի:

Նեյտրոպենիան ունի բազմաթիվ պատճառներ և կարող է լինել ինչպես բնածին, այնպես էլ երկրորդային՝ որպես մեկ այլ հիվանդության կամ վիճակի հետևանք, ինչպիսին է քաղցկեղի դեմ բուժումը:

Նեյտրոպենիան ախտորոշվում է արյան թեստով: Բուժումը կախված է նեյտրոպենիայի տեսակից և ծանրության աստիճանից: Եթե ունեք նեյտրոպենիա, պետք է մշտապես պաշտպանվել վարակներից:

Հոդվածը հրապարակվել է՝ 13-05-2019
Վերջին վերանայում՝ 07-04-2024