Skip to main content

Նկարագիր - Նևուս

Խալը (նևուս) մաշկային աճի տարածված տեսակ է:

Խալերը հաճախ հայտնվում են որպես մանր, մուգ շագանակագույն բծեր և առաջանում են գունակ (պիգմենտ) ձևավորող բջիջների (մելանոցիտների) կուտակումների պատճառով: Մարդկանց մեծամասնությունն ունի 10-ից 40 խալ, որոնք հայտնվում են մանկության և պատանեկության տարիներին և կարող են փոփոխվել արտաքին տեսքով կամ ժամանակի ընթացքում գունաթափվել:

Խալերի մեծ մասն անվնաս է։ Հազվադեպ դրանք վերածվում են քաղցկեղի: Ձեր խալերի և այլ պիգմենտային բծերի փոփոխությունների մասին տեղյակ լինելը կարևոր է մաշկի քաղցկեղի, հատկապես չարորակ մելանոմայի հայտնաբերման համար:

Հոդվածը հրապարակվել է՝ 21-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024