Skip to main content

Գիրությունը բարդ հիվանդություն է, որը կապված օրգանիզմում ճարպի ավելցուկային քանակության հետ:

Ելնելով այս վերոգրյալից, երբեմն գիրության փոխարեն օգտագործվում է «ճարպակալում» հասկացությունը։

Գիրությունը միայն կոսմետիկ՝ արտաքին տեսքի խնդիր չէ: Դա առողջական խնդիր է, որը մեծացնում է այլ հիվանդությունների և առողջական խնդիրների ռիսկը, ինչպիսիք են սրտային հիվանդությունը, դիաբետը, բարձր արյան ճնշումը և քաղցկեղի որոշ տեսակները:

Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու որոշ մարդիկ դժվար են քաշ գցում՝ նիհարում: Սովորաբար, գիրությունն առաջանում է ժառանգական, ֆիզիոլոգիական և շրջակա միջավայրի գործոնների պատճառով՝ զուգակցված սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և վարժանքների ընտրության հետ:

Լավ նորությունն այն է, որ նույնիսկ քաշի ոչ մեծ կորուստը կարող է բարելավել կամ կանխել գիրության հետ կապված առողջական խնդիրները: Ավելի առողջ սննդակարգը, ֆիզիկական ակտիվության բարձրացումը և վարքագծային փոփոխությունները կարող են օգնել, որ նիհարեք: Դեղատոմս պահանջող դեղերը և քաշը նվազեցնող միջոցառումները գիրության բուժման լրացուցիչ տարբերակներ են:

Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024