Skip to main content

Նկարագիր - Կպչուն-սևեռուն խանգարում

Կպչուն-սևեռուն խանգարումը (ԿՍԽ) բնութագրվում է անցանկալի մտքերով և վախերով (օբսեսիաներով), որոնք ձեզ հարկադրում են կրկնվող վարքագծերի (կոմպուլսիաների):

Այս կպչուն մտքերն ու սևեռուն վարքագծերը խանգարում են առօրյա գործունեությանը և զգալի տառապանքներ պատճառում:

Դուք կարող եք փորձել անտեսել կամ դադարեցնել ձեր կպչուն մտքերն ու վախերը, բայց դա միայն մեծացնում է ձեր տառապանքներն ու տագնապները: Ի վերջո, դուք զգում եք անհրաժեշտություն կատարելու սևեռուն գործողություններ՝ փորձելով թեթևացնել ձեր սթրեսը: Չնայած հոգնեցուցիչ մտքերը կամ հորդորներն անտեսելու կամ դրանցից ազատվելու ջանքերին, դրանք անընդհատ վերադառնում են: Սա հանգեցնում է ավելի ծիսական (ռիտուալ) վարքի՝ ԿՊԽ-ի արատավոր շրջանի:

ԿՍԽ-ն հաճախ կենտրոնանում է որոշակի թեմաների շուրջ, օրինակ՝ մանրէներով վարակվելու չափազանց վախը: Աղտոտվածության հետ կապված մտավախությունները թեթևացնելու համար դուք կարող եք սևեռուն կերպով լվանալ ձեր ձեռքերն այնքան, մինչև դրանք դառնան ցավոտ և ճաքճքվեն:

Եթե ունեք ԿՍԽ, դուք կարող եք ամաչել և փորձել թաքցնել այս վիճակը, սակայն բուժումը կարող է արդյունավետ լինել:

Առաջարկում ենք նաև դիտել կպչուն-սևեռուն խանգարման վերաբերյալ տեսանյութ

Հոդվածը հրապարակվել է՝ 21-05-2018
Վերջին վերանայում՝ 07-04-2024