Skip to main content

Նկարագիր - Օստեոմիելիտ

Օստեոմիելիտը կամ ոսկրածուծաբորբը ոսկրի բակտերիալ վարակն է։

Վարակները կարող են այլ շրջաններում առկա վարակային օջախներից ոսկոր հասնել արյան հոսքով կամ տարածվել մոտակա հյուսվածքներից: Վարակները նաև կարող են սկսվել հենց ոսկրում, եթե վնասվածքի պատճառով միկրոբներն ուղղակիորեն մուտք են գործում ոսկրային հյուսվածք: Դեպքերի մեծ մասի ժամանակ օստեոմիելիտը պատճառվում է մաշկի վրա առկա ստաֆիլոկոկային բակտերիաներով։

Ծխող և քրոնիկ հիվանդություններով, օրինակ՝ դիաբետով կամ երիկամային անբավարարությամբ մարդկանց մոտ բարձրացնում է օստեոմիելիտի զարգացման ռիսկը: Դիաբետով մարդկանց մոտ կարող է զարգանալ ոտնաթաթի օստեոմիելիտ, եթե նույն շրջանում ունեն վարակման մեծ ռիսկով բաց վերքեր՝ խոցեր: Օստեոմիելիտի ռիսկը նաև բարձրացնում են իմունային համակարգը թուլացնող հիվանդությունները կամ բուժումները, ինչպես նաև ապօրինի թմրամիջոցների ներերակային օգտագործումը:

Անցյալում անբուժելի համարվող օստեոմիելիտն այսօր կարող է հաջողությամբ բուժվել: Բազմաթիվ մարդկանց առաջարկվում է վիրահատական բուժում, որի նպատակը ոսկրի մեռուկացած հատվածների հեռացումն է: Վիրահատությունից հետո սովորաբար նշանակվում են հզոր ներերակային հակաբիոտիկներ:

Հոդվածը հրապարակվել է՝ 07-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024